Եմենում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 60 մարդ
Եմենի հարավում՝ Ադեն քաղաքում, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով կա 65 զոհ, ևս 55 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Այս պասհին հայտնի է, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով տեղադրելով պայթուցիկ սարքը մեքենայի մեջ՝ գործի է դրել այն:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը: