«Վուլվերհեմփթոն»-ը վերադարձավ Պրեմիեր լիգա
Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 42-րդ տուրում «Վուլվերհեմփթոն»-ը 2:0 հաշվով հաղթեց «Քրյու Ալեքսանդրու»-ին և հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց:
«Գայլերը» Պրեմիեր լիգայից դուրս էին մնացել 2011/12 մրցաշրջանում, իսկ դրանից մեկ մրցաշրջան անց հայտնվել էին անգլիական երրորդ լիգայում:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու ուղեգիր է նվաճել նաև «Լեսթեր»-ը: