211652_close_icon

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը կոչ է արել փրկել Ուկրաինայի տնտեսությունը

views-count1505 դիտում article-date 21:53 13-04-2014
Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն միջազգային հանրությանը կոչ է արել առավել գործուն քայլեր ձեռնարկել և փրկել Ուկրաինայի տնտեսությունը: Նա իր խոսքն ուղղել է մասնավորապես բանկերին և առևտրային կազմակերպություններին: Վերջերս նախագահ Բարաք Օբաման օրինագիծ էր ստորագրել, որով նախատեսվում է Ուկրաինային 1 մլրդ դոլարի վարկ, ինչպես նաև տեխնիկական օգնություն տրամադրել:ԱՄՀ-ն ևս ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային 27 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրումների շնորհիվ: Դրա դիմաց ԱՄՀ-ն պահանջել է կրճատել ծախսերը կառավարական հատվածում և ավելացնել հարկերը:

Նմանատիպ նյութեր