211652_close_icon
views-count2581 դիտում article-date 19:57 13-04-2014

«Տասը կույսերի առակը» թեմայով խոկման քարոզ կխոսի Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը

Ապրիլի 15-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն: «Խոկման» արարողության ընթացքում Մեծի Պահոց Ավագ շաբաթվա շրջանակներում Ավագ երեգշաբթի օրվա խորհրդով` «Տաս կույսերի առակը» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս. Ամեն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր