Լա Լիգա. «Ռեալ»-ը շրջանցեց «Բարսելոնա»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը օգտվելով «Բարսելոնա»-ի սայթաքումից, սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ալմերիա»-ին և մրցաշարային աղյուսակում շրջանցեց կատալոնյան ակումբին: Նշենք, որ «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Գրանադա»-ից:
«Ռեալ»-ը վաստակեց 79 միավոր և միավորներով հասվասարվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին, որը այսօր հանդիպելու է «Խետաֆե»-ի հետ: