4022 դիտում
17:59 12-04-2014
Գագիկ Ծառուկյանի՝ տնտեսության զարգացման 6 հստակ բանաձեւերը. Aravot.am
Ողջունելով «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով ԲՀԿ,ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի Ծաղկաձորում ընթացող քննարկման մասնակիցներին, որին մասնակցում են նաեւ Չեխիայից, Սլովակիայից եւ Լատվիայից հրավիրված ճանաչված տնտեսագետներ եւ իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետ գիտնականներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ծրագրի վրա աշխատել է քառյակի տնտեսագետների եւ փորձագետների աշխատանքային խումբը, գրում է [url=http://www.aravot.am/2014/04/12/450543/]Aravot.am[/url]-ը:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ նույնիսկ ամենալավ ծրագրերի դեպքում հնարավոր չի միանգամից գտնել բոլոր լուծումները եւ իրականություն դարձնել: Բայց ծրագիրը կազմելը շատ կարեւոր է՝ արձանագրելու մոտեցումները, առաջարկությունները եւ ինչու՞ չէ, այն հիմնական կոպիտ սխալները, որ թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին: Այսօր Հայաստանի քաղաքական ուժերը, մասնագիտական եւ փորձագիտական հանրությունը ունեն անհրաժեշտ ամբողջ ներուժը թե զարգացման ծրագիր մշակելու, թե իրականացնելու համար: Ես ուրախ եմ, որ մեզ են միացել արտերկրից ժամանած հեղինակավոր մի խումբ մասնագետներ:
Փորձի փոխանակումը, օտարի բաց ու նաեւ բարձր պրոֆեսիոնալի աչքով խնդիրներին նայելը շատ կարեւոր է: Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար: Մենք ունենք աշխարհի աջակցության եւ օգնության կարիքը: Այսօր աշխարհի բազմաթիվ հզոր պետություններ, անհատներ ու կառույցներ պատրաստ են օգնել եւ սատարել Հայաստանին: Բայց դրա համար պետք է ներգրավել նրանց՝ ոչ թե խուսափել նրանցից: Մենք ուրիշների պես չենք ասում՝ ամեն ինչ գիտենք ու երկրի տնտեսությունը մի քանի տարում հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք՝ այո, խնդիրները շատ են ու շատ բարդ: Բայց մենք չենք վախենում դրանցից: Մենք կարող ենք գտնել դրանց լուծումները մեր ուժերով ու նաեւ օտարերկրյա մեր գործընկերների աջակցությամբ: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման, եւ պետք է գործի մի քանի հստակ բանաձեւ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/12/450543/]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2384 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
12130 դիտում
16:42 22-11-2023
Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ
Այս բաժնից
658 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
961 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
586 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան