Թփապատվում է Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջը. ֆոտոշարք
Հրազդանի կիրճի՝ «Հաղթանակ» կամրջից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջը ընկած տարածքում համքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում նախապես իրականացված մաքրման աշխատանքներից հետո մեկնարկել են թփապատումը:
Շուրջ 2 հեկտար ընդգրկող հողատարածքը թփապատվում է ցախակեռասենու թփերով: Ի դեպ, տարածքը ոռոգելու նպատակով վերակառուցվել է 2500 գծամետրանոց ոռոգման ցանցը, ինչպես նաև կառուցվել է նոր պոմպակայան:
Թփապատումն ամբողջությամբ կավարտվի առաջիկա օրերին: