211652_close_icon
views-count1034 դիտում article-date 20:42 11-04-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 10-ից 11-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, ավազակային հարձակման` 1, խարդախության` 5, մաքսանենգության 3 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 2, գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր