Թուրքիան «սպառնում» է. ԱՄՆ-ի ոչ կառուցողական գործողությունները վնասելու են թուրք-ամերիկյան հարաբերություններին
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությում է տարածել՝ կապված ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու հետ:
Հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ Սենատը, ընդունելով հապշտապ մշակված և ոչ պրոֆեսիոնալ նախագիծը, քայլ արեց, որ չի համապատասխանում հանձնաժողովի լիազորություններին և գործունեության ոլորտին: Մենք չենք ընդունում այդ որոշումը, որը խեղաթյուրում է պատմությունը և դատապարտում ենք այդ ոչ իրավական և կողմնակալ նախաձեռնությունը»: