2725 դիտում
14:34 11-04-2014
Մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորում ՀԿ-ն՝ ս. թ. ապրիլի 11-ից մայիսի 3-ը Երևանում և մարզերում կանցկացնի «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը:
Փառատոնի նպատակն է խթանել թատերական քննադատական միտքը, նպաստել բանավիճային մշակույթի ձևավորմանը, բացահայտել առկա խնդիրները և ի հայտ բերել նոր անուններ:
«Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը /ծրագիր/ կմեկնարկի ապրիլի 11-ին, ժամը 18:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի ճեմասրահում կցուցադրվի քանդակագործ Արմեն Հակոբյանի «Ստվարաթղթե հույզեր» խորագրով հարթաքանդակների հավաքածուն: Բացման արարողությունից հետո՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «Pro Շամիրամ» ներկայացումը /ռեժ.՝ Աիդա Սիմոն/:
«Թատրոն-X» հանրապետական թատերական փառատոնին այս տարի մասնակցում են 19-ը թատրոններ ու թատերախմբեր‚ որոնց զգալի մասը երիտասարդական խմբերն են։ Լավագույն ներկայացումները ընտրելու և քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի օրերին կայցելի նաև մարզեր։ Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց քննարկում, որին կարող են մասնակցել ոլորտի մասնագետները, ուսանողներ, շահագրգիռ կազմակերպություններ և անձիք:
«Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ Ռ. Բաբայանի «Բան-ա-ստեղծություն» ներկայացումով /ըստ Նատալի Ֆիլիոնի «Դզին» ստեղծագործության/: Փակման արարողության ժամանակ կհանձնվեն նաև մրցանակներ և դիպլոմներ:
Ս. թ. ապրիլի 11-ին‚ ժամը 12:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի և «Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, «Թատրոն-X» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Թատրոն-X» փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Դավիթ Մուրադյանը:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
4702 դիտում
23:06 25-10-2017
«Արևը բոլորինն է». մեկնարկում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը
673 դիտում
18:14 28-03-2024
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Այս բաժնից
616 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
907 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
532 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան