Մերկելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքում
Գերմանիան և ԵՄ-ն կշարունակեն դատապարտել Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուներին, ինչը նրանք արդեն ապացուցել են պատժամիջոցների երեք փաթեթների ընդունմամբ:
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային կառավարության կայքում տեղադրված իր ամենշաբաթյա փոդքասթում: Տեղեկացնում է «ТАСС»-ը։
«Գերմանիան և Եվրամիությունը կշարունակեն պատասխանատվության ենթարկել Բելառուսում մարդու իրավունքների շարունակական խախտումների համար պատասխանատուներին, ինչպես մենք արդեն արեցինք ԵՄ պատժամիջոցների ընդունման ժամանակ», - նշել է Մերկելը:
Կանցլերը կրկին ընդգծել է, որ Գերմանիան և Եվրամիությունը չեն ճանաչում 2020-ի օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: