Մերկելը և Օբաման քննարկել են ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
ՌԴ֊ի դեմ պատժամիջոցները քննարկվել են Ուկրաինայի իրադրության քննարկման ժամանակ։
Օբաման և Մերկելը եզրահանգման են եկել, որ եթե Ռուսաստանը չկարողանա հստակ քայլեր ձեռնարկել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, ապա ԱՄՆ֊ը և ԵՄ֊ը հավելյալ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։