«Էրեբունի» ՔԿՀ-ն փակվել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը դեռևս 2014 փետրվարին գրել էր, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել, քանի որ շուտով կդադարի գործել նաև «Էրեբունի» ՔԿՀ-ն: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սովորության համաձայն, հերքել էր տեղեկությունը՝ ասելով, թե նման բան չկա:
Սակայն երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էրեբունի» ՔԿՀ-ն փակվեց և բոլոր դատապարտյալները տեղափոխվեցին Սևանի քրեակատարողական հիմնարկ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։