Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակը մարդաշատ է
Այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը մարդաշատ է, սակայն դեռ Գործադիր մարմինի նիստը չի մեկնարկել:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, նշված գրասենյակ են արդեն ժամանել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ և Գործադիր մարմինի մյուս անդամները:
Քիչ առաջ ժամանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և մեկնարկեց դռնփակ նիստը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի բակում հավաքվել են Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների լրագրողներ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/1404032043313/] հայտնել էր [/url]SHAMSHYAN.com–ը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին հրաժարական էր ներկայացրել, որը քննարկվել էր իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:
Տիգրան Սարգսյանը հրաժարականը ներկայացրել էր սեփական դիմումի համաձայն:
Այսօր հրավիրված ՀՀԿ Գերագույն մարմինի նիստում քննարկվելու է ՀՀ վարչապետի նշանակման հարցը: