211652_close_icon
views-count1612 դիտում article-date 01:07 10-04-2014

«Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 57-րդ րոպեին հյուրերը Պատրիս Էվրայի գեղեցիկ գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն մանկունիանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը երկու րոպե անց «Բավարիա»-ն Մանջուկիչի դիպուկ հարվածից հետո վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Գվարդիոլայի թիմը խփած գոլից հետո հոգեբանական առավելություն ստացավ և սկսեց մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ: Մյունխենցիների ջանքերը հաջողությամբ պսակվեցին 68-րդ րոպեին, երբ Արյեն Ռոբենի փոխանցումից հետո Թոմաս Մյուլլերը առաջ մղեց իր թիմին: Դիմակայության ելքը վերջնականապես վճռվեց մյունխենցիների երրորդ գոլից հետո: 76-րդ րոպեին Արյեն Ռոբենը իրեն հատուկ ոճով խոցեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 3:1 Գոլեր` Մանջուկիչ 59', Մյուլլեր 68', Ռոբբեն 76' – Էվրա 57'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր