«Բավարիա»-ն Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
Գերմանիայի գավաթի 1/ 4 եզրափակիչ փուլում գործող գավաթակիր «Բավարիա»-ն Համբուրգում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց տեղի համանուն ակումբի դարպասը և դուրս եկավ եզրափակիչ: Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը, ևս մեկական անգամ աչքի ընկան Դանտեն և Արիեն Ռոբբենը:
Գերմանիայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Վոլֆսբուրգ»-ը և 2-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Կայզերսլաուտեռն»-ը, որը սենսացիոն կերպով հաղթահարեց Լևերկուզենի «Բայեր»-ի արգելքը:
«Համբուրգ» - «Բավարիա»`0:5
Գոլեր`Մանջուկիչ 22', 74', 76', Դանտե 26', Ռոբբեն 54'
«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»`1:3
«Բայեր» - «Կայզերսլաուտեռն»`0:1
«Այնտրախտ» Ֆ - «Բորուսիա» Դ`0:1