Անգլիայի լիգայի գավաթ. կիսաեզրափակիչում «Լիվերպուլ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ. տեսանյութ
Հայտնի դարձան Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների անունները: Երեկ «Լիվերպուլ» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեմպիոնշիփում հանդես եկող «Բորնմութ»-ի նկատմամբ, իսկ զուգահեռաբար կայացած մյուս խաղում «Տոտենհեմ»-ը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլ»-ի դարպասը:
Այդպիսով կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլ»-ը կհանդիպի «Չելսի»-ի հետ, իսկ «Տոտենհեմ»-ը ուժերը կչափի անգլիայի թվով երրորդ լիգայում հանդես եկող «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ:
Կիսաեզրափակիչ
«Լիվերպուլ» - «Չելսի»
«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»
Առաջին հանդիպումները կկայանան հունվարի 19-ին, իսկ պատասխանները՝ հունվարի 26-ին: