«Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է. տեսանյութ
Հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի ևս մեկ մասնակցի անուն: «Ռեալ»-ին հաջորդիվ այդ պատվին արժանացավ Լոնդոնի «Չելսի»-ն, որը 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին: Դիմակայության ելքը վճռվեց խաղավարտից 3 րոպե առաջ, երբ Դեմբա Բան երկրորդ գոլը խփեց ֆրանսիական ակումբի դարպասը: Այս թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր ՊՍԺ-ի 3:1 հաշվով հաղթանակով: Մոուրինյոյի թիմը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:
«Չելսի» - ՊՍԺ` 2:0
Գոլեր` Շյուռլե 32', Բա 87'