211652_close_icon
views-count2137 դիտում article-date 20:50 09-04-2014

Ովքեր ասում են, թե անկախություն չկա, նրանք ողորմելի թշվառներ են

Անկախություն բառը միանշանակ ընկալման չի արժանանում: Սա վտանգավոր է, որովհետև անկախություն բառի սխալ ընկալումը, կամ անհիմն շահարկումը խեղաթյուրում է այդ բառը, և ի վերջո՝ իմաստազրկում պետության գոյությունը: Իսկ երբ մարդիկ պետության գոյությունն անիմաստ են համարում, հաջորդ պահին օրինաչափորեն կորցնում են պետությունը, հայրենիքը, երկիրը, և իրապես վտանգում ժողովրդի գոյությունը և միջազգային անվտանգությունը: Կապվածությունն ու կախվածությունը տարբեր բաներ են: Կապվածությունը նշանակում է, որ կապված է ինչ-ինչ զգացմունքով, հետաքրքրությամբ, պարտավորությամբ: Կապվածության մեջ են սիրեկանները, ընկերները, ամուսինները, բարեկամները, հարևանները, գործընկերները, դաշնակիցները: Կախվածությունը նշանակում է, որ ազատ չէ իր որոշումներում, ինքը չի որոշում իր անելիքը, ինքը չի ընտրում իր հետարքրությունը, ուտելիքը, ճանապարհը, հանգրվանը: Կախվածության մեջ են ստրուկը, ճորտը, թմրամոլը, գաղութը, վասալը, պարանին փռած շապիկը, կախաղան հանվածը: Կապվածության մեջ գտնվողներն ընդհանուր երազանք, նպատակ, հաղթանակ ունեն: Կախվածության մեջ գտնվողն ու նրան կախվածության մեջ պահողն ընդհանուր ոչինչ չունեն: Կապվածությունը լինում է երկուսի միջև, իսկ կախվածությունը՝ մեկից: Կապվածությունը երկկողմանի անցանելիություն ունի, իսկ կախվածությունը միակողմանի է: Կախվածության մեջ գտնվողի իրավունքները սահմանափակված են: Կապվածության մեջ գնվողներն իրենք են սահմանում իրենց իրավունքները: Եվ ամենակարևորը՝ կապվածության մեջ գտնվողներն իրենց գործողություններում ազատ են, իսկ կախվածության մեջ գտնվողն իր գործողություններում ազատ չէ: Անկախությունը նշանակում է, որ ինքն է որոշում իր անելիքը, հետաքրքրությունը, առաջնահերթությունները, ճանապարը, դաշնակցին, հավատամքը: Անկախն ունի ընկեր, դաշնակից, բարեկամ, սիրելի, որոնց հետ կապվածության մեջ է: Այդ կապվածության բովանդակությունը ջերմությունը, խնդիր, նպատակն ընդունելի են, օգտակար, հաճելի կապվածության մեջ գտնվող անկախների համար: Անկախությունը չի սահմանափակվում ընդհանրապես: Անկախությունը կամ կա, կամ չկա: Այն պահին երբ սահմանափակվում է անկախությունը, այն փաստացի դադարում է գոյություն ունենալուց: Անկախությունը կարող է լինել կապվածության մեջ, սակայն չի կարող լինել կախվածության մեջ: Անկախությունը և կախվածությունը իրարամերժ են, սական անկախությունը և կապվածությունը բնական ուղեկիցներ են: Կապվածությունը նունպես չի սահմանափակում անկախությունը, այլ միայն մոտիվացնում է: Այսինքն ընկերները, դաշնակիցները, գործընկերները միմյանց լրացնում են, աջակցում, օժանդակում, ուժեղացնում, հարստացնում և այլն: Իսկ ովքեր ասում են, թե անկախություն չկա, ոչ ոք անկախ չի, անկախ երկիր չկա, ապա նրանք չունեն ընկեր, բարեկամ, դաշնակից, սեր, Աստված: Նրանք ողորմելի թշվառներ են: [b] ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր