Թուրքիայի գլխավոր ընդդիմադրի վրա հարձակվողը Էրդողանի կուսակցություն անդամ է
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի քարտուղար Հուսեյն Չելիքը, անդրադառնալով նախօրեին ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա հարձակմանը, «Twitter» սոցիալական կայքում գրառում է կատարել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1641]Ermenihaber.am[/url] կայքը:
Գրառման մեջ Չելիքը նշել է, որ պարզվել է, որ հարձակվողը` Օրհան Օվերթը, վարչապետի գլխավորած «ԱԶԿ» կուսակցության անդամ է:
«Պարզվել է, որ հարգելի Քըլըչդարօղլուի վրա հարձակված Օրհան Օվերթը 2012 թվականին անդամագրվել է մեր կուսակցություն, դեպքից անմիջապես հետո նա հեռացվեց կուսակցությունից»,-գրել է Չելիքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում երկրի գլխավոր ընդդիմադիրը`Ժողովրդահարապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1641]այստեղ[/url]:
Տեսանյութը՝ [url=https://shamshyan.com/hy/article/1404081538106/]այստեղ[/url]: