Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անսպասելի մոտեցել է ցուցարարներին
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր անսպասելի մոտեցավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ցուցարարներին հրավիրեց ՀՀ ֆինանսների նախարարության դահլիճ՝ քննարկման: Նա նշեց, որ փողոցում չեն կարող օրենսդրական հարցեր քննարկել եւ մոտ 100 ակտիվիստի հրավիրեց դահլիճ:
«Ձևավորեք աշխատանքային խումբ եւ միասին քննարկենք ձեր առաջարկությունները: Իսկ եթե դեմ եք աշխատանքային խմբով աշխատելուն, ապա ի՞նչ եք ուզում: Ցանկացած պահին, երբ կազմակերպեք աշխատանքային խումբ, մենք պատրաստ ենք աշխատել»,- ավելացրեց վարչապետը եւ միայնակ հեռացավ, քանի որ ցուցարարները չընդունեցին նրա առաջարկը:
Ավելին, վարչապետին ճանպարհեցին վիրավորական արտահայտություններով: