211652_close_icon
views-count8214 դիտում article-date 21:31 02-01-2016

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Նոր տարին սկսել է արևմտահայ պոեզիայով.www.arevelk.am

Յունուար 02 , 2016 , 21:26 ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի Նոր տարվա առաջին գրառումը վերաբերում է արևմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանին: Օրեր առաջ նա կրկին գրառում էր կատարել Պետրոս Դուրյանի մասին, գրելով. «Մեր ազգի մեծագույն բանաստեղծ, հայրենասիրության անկրկնելի օրինակ։ Կյանքի խորը ընկալում երիտասարդ տարիքում։ Կարդացեք և լիցքավորվեք։ Ճանաչենք մեր հանճարներին»: Այս գրառման տակ նախկին վարչապետը տեղադրել է Պետրոս Դուրյանի «Իմ ցավը» բանաստեղծությունը: Հունվարի 1-ին Տիգրան Սարգսյանը պատասխանել է իր նախորդ գրառման արձագանքներին: «Իմ ընկերները հարցնում են ինձ, թե ինչու հատկապես Պետրոս Դուրյանը, չէ որ մենք ունենք բազմաթիվ այլ տաղանդավոր բանաստեղծներ։ Իմ կարծիքով, Պետրոս Դուրյանի բացառիկությունը կայանում է նրանում, որ երիտասարդ տարիքում նա կերտել է այնպիսի բանաստեղծություններ, որոնք լավագույնս են արտահայտում Հայի էությունը, բացահայտում են մեր Ազգի աշխարհընկալումը մաքուր ձևով, առանձ կենսափորձի զանազան շերտերի։ Նրա մեջ, պատանեկան տարիքում, խոսում է Աստվածայինը, տիեզերականը, հայկական գենը։ Եվ եթե մենք ուզում ենք հասկանալ մեր ազգի կոդը, ապա առաջին հերթին այն պետք է որոնենք Պետրոս Դուրյանի պոեզիայի մեջ։ Թափանցեք նրա բանաստեղծությունների մեջ և դուք կտեսնեք ապշելու խորություն, միևնույն ժամանակ մարդկային նրբություն,արտասովոր կիրք, սեփական ոչ ստանդարտ մտածողություն, անսահման սեր և միևնույն ժամանակ անչափ վիշտ ու ցավ։ Ինչու՞ հատկապես Պետրոս Դուրյան։ Որովհետև ցանկացած Հայի մեջ ես տեսնում եմ Դուրյանի գենը։ Իմ կյանքի ընթացքում, չեմ հանդիպել մի Հայ մարդու (լինի դա բանվոր, գեներալ, կոշկակար թե գիտնական, վարորդ թե պետական գործիչ), որը չունենա իր առանձնահատուկ և խորը աշխարհընկալումը, իր սեփական փիլիսոփայությունը և զգայարանը, որը տարբերվում է ուրիշների զգացումներից և զգացմունքներից իր յուրօրինակ գույներով, բուրմունքով, տրամաբանությամբ։ Մեր Ազգի առանձնահատկութունն այն է որ ամեն մի Հայ մի տիեզերք է։ Պետրոս Դուրյանը Աստվածային ներշնչանքով մեզ ժառանգել է այն բանալին, որով մենք պետք է բացահայտենք ինքներս մեզ։ Նրա մեջ խտացված էն մեր գեների լավագույն կողմերը։ Պետրոս Դուրյանը մեր Ազգի խիղճն է, պատիվը և արժանապատվությունը։ Կարդանք և բացահայտենք ինքներս մեզ»։ Տիգրան Սարգսյան, Վաշինգտոն, 1.01.2016.

Նմանատիպ նյութեր