Հենրիկ Նավասարդյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ստեղծված հանձնաժողովի նիստերը շարունակվում են, հետեւաբար դեռ հնարավոր չէ ասել՝ ուղեւորավարձը կթանկանա՞, թե՞ ոչ, կամ ինչքանո՞վ կթանկանա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա ասաց, որ հաջորդ նիստը տեղի կունենա այս ամսվա վերջում: Իսկ նիստին քննարկվելու են ուղեւորավարձի թանկացման փաստարկները եւ առաջարկություններ, որպեսզի կարողանան գալ ընդհանուր հայտարարի:
«Այս պահին ես նորից եմ ասում, որ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա հանձնաժողովն է որոշելու իր ուսումնասիրության հիման վրա»,- ավելացրեց Հ. Նավասարյանը: