211652_close_icon
views-count1501 դիտում article-date 09:39 22-03-2014

Հենրիկ Նավասարդյանը տարօրինակ կերպով հետևում էր տրանսպորտի եռուզեռին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Օպերայի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի մոտ գտնվող կրպակի հետևից հետևում էր տրանսպորտի եռուզեռին։ Ընդ որում, նա իրեն, պահում էր տարօրինակ կերպով, կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակում էր, թաքնվում, անհանգիստ հետ ու առաջ քայլում և այսպես շարունակ։ Ու տպավորություն էր, թե նա ինչ-որ մեկից վախեցած թաքնվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն իր այս քայլը բացատրեց հետևյալ կերպ. «Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին, թե որքանով են բարեխիղճ աշխատում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր