23-ամյա երիտասարդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու է դանակահարել
23-ամյա Գուրգեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Արտաշես Գասպարյանի հետ վիճաբանության ընթացքում իր մոտ եղած սուր՝ կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա.Գասպարյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալնավորումը:
Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:


