211652_close_icon
views-count2784 դիտում article-date 19:29 25-07-2014

17-ամյա երիտասարդը դանակահարել է իր մոր հետ վիճող տղամարդուն

17-ամյա Արման Չափարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի բնակարանի միջանցքում, մոր` Մարիամ Գևորգյանի և Արմեն Լեռնիկի Իսկանդարյանի միջև առաջացած վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնին` նրա առողջությանը դիտավորությամբ որովայնի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող, ճարպոնի, բարակ աղու վնասումով վերքի ձևով պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր