1329 դիտում
17:59 08-04-2014
3168 հեռախոսազանգ՝ առողջապահության «թեժ գծին»՝ առաջին եռամսյակում
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա: Ծառայությանը դիմած յուրաքանչյուր քաղաքացի ստանում է սպառիչ պատասխան և աջակցություն ցանկացած խնդրի լուծման հարցում:
Հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 3168 հեռախոսազանգ, որից 1810-ը` տեղեկատվական բնույթի, 175-ը` 0-7տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության մասով, 97-ը` ծննդօգնության, 344-ը` մասնագիտացված բժշկական օգնության, 251-ը` առողջության առաջնային պահպանման օղակի, 212-ը` դեղերի, 153-ը` ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցերի, իսկ 126-ն այլ խնդիրներ, որոնցից 23-ը վերաբերել են առողջապահական պետական տեսչությանը, 82-ը` աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցեր, իսկ 21-ը` շնորհակալական խոսք ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը:
Ստացված 3168 հեռախոսազանգից 475-ը վերաբերել են մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված առողջության պահպանման միամսյակին: Ընդհանուր հեռախոսազանգերից 82-ը եղել է բողոք:
Քաղաքացիների հարցերն ուսումնասիրվել են, տրվել են լուծումներ: ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Յուրաքանչյուր խնդիր ու բողոք զեկուցվում է նախարարին և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին:
Նմանատիպ նյութեր
818 դիտում
12:10 04-07-2014
Երևանի քաղաքապետարանի թեժ գծին այս տարի ստացվել է 12,236 հեռախոսազանգ
2574 դիտում
13:28 09-12-2016
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծին» ստացվել է 178 հեռախոսազանգ
3596 դիտում
13:08 02-08-2017
Հուլիս ամսին հարկադիր կատարման ծառայության «թեժ գծին» ստացվել է 1792 հեռախոսազանգ
Այս բաժնից
457 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
934 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
712 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ