Արգենտինայի հյուսիսային Կորդովա շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով ավելի քան 1500 տուն է ավերվել :
Ըստ լրատվամիջոցների հաղորդման, 7 մարդ է զոհվել, և մեկ 21-ամյա կին անհայտ կորած է համարվում:
Նշվում է նաև, որ 12 ժամվա ընթացքում այդ շրջանում 32սմ տեղումներ են եղել, ինչի հետևանքով Ասկոչինգա գետը դուրս է եկել ափերից:
Ավելի քան 1000 մարդ տարհանվել է: