Սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ այս հինգշաբթի նախագահական նստավայրում սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի և ազգային համաձայնության կառավարության հարցը։
Նույն տեղեկությունների համաձայն՝ դա է պատճառը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին։ «Ես հենց այս պատճառով, որ ֆորս մաժոր վիճակ է ստեղծվել և այստեղ ավելի կարևոր խնդիրներ ենք քննարկում, կարծում եմ, իմ այստեղ լինելը շատ ավելի կարևոր էր, դրա համար չգնացի, մնացի Հայաստանում»,- երեկ բացատրեց Ռուստամյանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն ցանկանում է մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, եթե այն ձևավորվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


