4206 դիտում
23:30 18-05-2018
Արցախի Գետավանում տեղի է ունեցել համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկհարկանի նորակառույցը գետավանացիների նոր հպարտությունն է: Համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունն էլ բարեկամների ներկայությամբ տեղի ունեցավ: Գետավան էր այցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմանդամ պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերըև ներկայացուցիչները: Համայնքային կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ:
Բացման արարողությանը ներկա էր նաև Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով շնորհակալություն հայտնեց բարերարներին Արցախի պետականության կայացմանը աջակցելու համար: Նրա խոսքերով՝ Գետավանի համայնքային կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի և ծառայելու է ոչ միայն համայնքի, նաև հարևան գյուղերի բնակչությանը:
Բազմաֆունկցիոնալ շինությունն իր մեջ ներառում է գյուղապետարանը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, նախասրահը: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Գետավանի գյուղապետարանը նախկինում գործել է դպրոցի դասասենյակներից մեկում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բերած դրական փոփոխությունները գետավանցիները զգացել են և զգում են ոչ միայն համայնքային կենտրոնի կառուցմամբ: Համայն հայության ներդրումով «Հայաստան» համահայակական հիմնադրամի վերակառուցած Վարդենիս-Մարտակերտ մայրուղին անցնում է արցախյան մի շարք բնակավայրերով՝ էապես փոխելով գյուղացիների առօրյան. ավելի կրճատելով շուկա տանող ճանապարհը, երբեմն էլ հենց շուկան բերելով գյուղ:
Այդպիսի բնակավայրերից մեկն էլ Գետավանն է: Ճանապարհն անցնում է գյուղի միջով, որի երկայնքով գործում են խանությներ, սպասարկման կետեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
17:18 07-04-2014
Ռուս-հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն Մոսկվայում
2148 դիտում
21:18 26-07-2022
Սևանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն
Այս բաժնից
451 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
928 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
706 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ