Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում անցկացվելիք հայ մշակույթի օրերին նվիրված միջացառումներին
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված համաձայնագրի և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում՝ ս. թ. ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում կանցկացվեն հայ մշակույթի օրեր: Մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:
Ապրիլի 9-ին Թուրքմենբաշիում և ապրիլի 11-ին Աշխաբադում տեղի կունենան հայ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան/, «Հոգու և պարի» թատրոնի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան/, հայ երագարվեստի ներկայացուցիչների համերգները:
Ապրիլի 8-11-ը Վաթան սրահում և կինոթատրոնում կկայանա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանում:


