211652_close_icon
views-count1032 դիտում article-date 13:16 07-04-2014

«Civic Participation Development Center»-ը և մանուկները՝ ի զորակցություն քեսաբահայությանը. ֆոտոշարք

«Civic Participation Development Center» ՀԿ-ն՝ նախագահ Մերի Մարգարյանի գլխավորությամբ, Նոր Խարբերդ համայնքում կազմակերպել էր ակցիա՝ ի պաշտպանություն Քեսսաբի հայությանը և քրիստոնյա ժողովրդին: Ակցիան յուրահատուկ և տարբերվող էր իր տեսակով, քանի որ մասնակիցները երեխաներն էին, իսկ ամենափոքրիկ մասնակիցը մեկ ու կես տարեկան Նարեկն էր: Մասնակից բոլոր երեխաները իրենց ողջ ապրումները և հույզերը, խաղաղության կոչերը փոխանցեցին թղթին՝ պատկերազարդելով խորհրդանշական նկարներով: Զարմանալի էր, բայց անգամ այդ փոքրիկ երեխաները գիտեին Քեսսաբի դեպքերի մասին գրեթե ամեն ինչ, նրանք հետևում են և կոչ անում ամբողջ աշխարհին վերջ տալ պատերազմներին, չարությանը, անհադուրժողականությանը և խնդրում համայն մարդկությանը լինել բարի: Ահա սրանք էին այն մտքերը, որոնք արտաբերում էին երեխաները և անթաքույց սրտի խորքում երազում, որ աշխարհում այլևս պատերազմներ չլինեն: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է դեռ փոքր տարիքից սերմանել բարություն, խաղաղություն, մարդասիրություն, լավատեսություն, չէ՞ որ երեխաները բոլորիս համար այն թանկ և խոցելի էակներն են, ովքեր ունեն մեր պաշտպանության կարիքը, և միևնույն ժամանակ մենք ինքներս պարտավոր ենք նրանց մեջ բարձրացնել այն գիտակցումը, որ բոլորն ունեն խաղաղ ապրելու, կրթվելու, երջանիկ լինելու և մի շարք այլ հատկանշական անքակտելի իրավուքներ: Կոչ եմ անում բոլորին, լինի դա ընտանիքում, դպրոցում թե Ձեր շրջապատում, միշտ երեխաներին դաստիարակել բարության և հումանիստական որակներով»,-ասաց CPDC ՀԿ-ի նախագահ Մերի Մարգարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր