5 տարեկան ամերիկացին ջարդել է Մայքրոսոֆթի անվտանգության համակարգը
                        5 տարեկան ամերիկացին Մայքրոսոֆթի  «Իքսբոքս լայվ»-ի  անվտանգության համակարգը ջարդել է: 
Փոքրիկ հակերը  հոր հաշվեհամարով մուտք է գործել առաց գաղտանաբառն իմանալու: նա մի քանի խաղեր է բեռնել և վճարում կատարել: 
 
Դեպքի մասին երեխայի հայրը Մայքրոսոֆթին է տեղեկացրել: Կազմակերպությունը անվտանգության համակարգի վերանայման որոշում է կայացրել, իսկ երեխային ի նշան շնորհակալության նվիրել է երեք խաղ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

