Ամերիկացին բարձր երաժշտություն միացնելու պատճառով կրակել է անչափահասների վրա
                        47-ամյա Մայքլ ԴԱն մեղավոր է ճանաչվել անչափահասների տեղափոխող ավտոմեքենայի վրա հարձակվելու և սպանության համար, հաղորդում է Associated Press-ը:
 Դանն Ջեկսոնվիլ քաղաքում սուպերմարկետներից մեկի հարևանությամբ անչափահասների հետ վեճից հետո,կրակել է նրանց վրա պատճառաբանելով , որ բարձր երաժշտություն էին միացրել: Դեպքի արդյունքում  17-ամյա սևամորթ Ջորդան Դեվիսը մահացել է: 
 
Դանը մեղավորէ ճանաչվել ավտոմեքենայի վրա հարձակում կատարելու և սպանության համր: Ամեն մի նշված գործի համար նրան սահմանվելու է 15-30 տարի ազատազրկում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

