Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ը` նաև ամպրոպ, 7-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-10-ը ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-08-ը ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
[img]/ups/images/0763712001396814146147823.jpg[/img]
Երևանում ապրիլի 8-10-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/0131428001396814146298771.jpg[/img]
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն


