211652_close_icon
views-count1391 դիտում article-date 23:46 06-04-2014

Մոսկվայում ոգեկոչել են Քեսաբում զոհվածների հիշատակը. տեսանյութ

Քեսաբում մնացած տարեց հայերին տեղափոխել են Թուրքիա: 2 մեքենաներով 18 տարեցների անցկացրել են սահմանային անցակետը և Քեսաբից տեղափոխել են թուրքական Յայլադաղը շրջան: Նրանցից 7-ը կանայք են: Քեսաբահայերին նախ տեղավորել են Յայլադաղը գյուղի գյուղապետարանում: Հայտնի չէ Քեսաբում դեռ հայեր մնացե՞լ են, թե՞ ոչ: Վերջին երկու շաբաթում Քեսաբում ստեղծված իրավիճակը անհանգստություն էր առաջացրել աշխարհասփյուռ հայության և միջազգային կազմակերպությունների շրջանում: Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարությունները հնչում էին աշխարհի տարբեր ծայրերից: Այս քայլով Անկարան ցանկանում է վերջ դնել իր դեմ սկսված արշավին: Քեսաբահայերին օգնելու գործողությունը նորից օգտագործվում է քարոզչության համար: Այսպիսով Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, իբր մարդասիրական այս քայլով փրկում է հայերին: Այսպիսով արդեն Թուրքիայում է Քեսաբից 20 տարեց հայ, Թիթիզյան քույրերին զինյալները փոխադրել էին Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղ: Մոսկվայում հայկական ու սիրիական համայնքների ներկայացուցիչները Սիրիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրել Քեսաբում զոհված ինքնապաշտպանության մարտիկների հիշատակին: Նրանք ոգեկոչել են մինչև այսօր Սիրիայում զոհված մարդկանց հիշատակը: Քեսաբի շրջակայքում ռազմական գործողությունները շարունակվում են: Առայժմ սիրիական բանակը դժվարությամբ է ազատագրում ահաբեկիչների գրաված տարածքները: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/25654] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր