211652_close_icon
views-count1155 դիտում article-date 23:06 06-04-2014

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր