211652_close_icon
views-count1152 դիտում article-date 22:52 06-04-2014

Կոնսերվատորիան ու Թատերականը միավորվելո՞ւ են. տեսանյութ

Հնարավո՞ր է արդյոք Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Թատերական ինստիտուտը միավորվեն մեկ ընդհանուր մշակութային բուհի մեջ: Այս հարցը վերջին ամիսներին մերձմշակութային շրջանակներում ամենաքննարկվող հարցն է: Ամիսներ առաջ Գյումրիում որոշում կայացրեցին ու երկու բուհերի մասնաճյուղերը միավորեցին, չլինի՞ թե նույնը սպասում է մայր բուհերին: Այս հարցադրումը համացանցի թոփ թեմա է դարձել: Միգուցե միավորման խնդիրը ասեկոսեների շարքից է, բայց առանց կրակի ծուխ չի լինում: Արմեն Մազմանյանի մահվանից 4 ամիս է անցել, իսկ բուհում դեռ նոր ռեկտորի մրցույթ չեն հայտարարել: Հավանական թեկնածուների մասին քննարկումների սկանդալային բումն էլ անցավ, կրքերը հանդարտվեցին ու կարծես ղեկավարությունը մոռացավ Թատերական ինստիտուտի մասին: Ռեկտորի մրցույթ դեռևս չհայտարարելու հանգամանքն էլ օրենքից է բխում: Պարզվում է` նոր ռեկտորի մրցույթ կարելի է հայտարարել նախկինի պաշտոնանկ լինելուց հետո 6 ամիսների ընթացքում, եթե կա նշանակված պաշտոնակատար: Այլ հարց է, որ այս խոսակցությունները անդրադառնում են նաև կոնսերվատորիայի վրա: Բուհի ռեկտոր Շահեն Շահինյանի խոսքով` ցանկացած երկրի զարգացածության ու կրթվածության չափանիշ է կոնսերվատորիա ունենալը: 90 տարվա պատմություն ու աշխարհահռչակ շրջանավարտներ ունեցող բուհի փակվելու, կամ թեկուզ դրա հնարավորությունները սահմանափակելու մասին անգամ խոսակցություններն են աբսուրդ: Շահեն Շահինյանը Գյումրիի մշակութային ակադեմիայի ստեղծման վերաբերյալ էլ սեփական կարծիքն ունի: Ճիշտ էր դա, թե ոչ` չի ցանկանում մեկնաբանել: Միայն ասում է, որ հասկանում է ղեկավարության այդ քայլը: Հիմա բուհ են ընդունվում երկրաշարժից հետո ծնված երեխաները, իսկ նրանց թիվը շատ փոքր է, երկու բուհ պահելն էլ թանկ հաճույք է: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25640]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր