211652_close_icon
views-count1668 դիտում article-date 22:22 05-04-2014

«Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում մեծ դժվարությամբ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ: Առաջին խաղակեսում հյուրերը դարպասը գրավելու մի քանի հիանալի հնարավորություն ստացան, սակայն իրացրեցին դրանցից միայն մեկը, երբ Իվիցա Օլիչը 34-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն կարողացավ կերպարանափոխվել և 51-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը: Քիչ անց գոլի հեղինակ դառնալու համար հիանալի հնարավորություն ստացավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ կիսապաշտպանը հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ սլացավ դարպասաձողի կողքով: Հայաստանի հավաքականի խաղացողը փոխարինվեց 76-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 2:1: Այդպիսով «Բորուսիա»-ն չափազանց կարևոր երեք միավոր վաստակեց և 58 միավորով ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում: [b]«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»` 2:1[/b] Գոլեր` Լևանդովսկի 51', Ռոյս 77' – Օլիչ 31'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր