211652_close_icon
views-count2418 դիտում article-date 03:59 16-06-2014

ԱԱ-2014. Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Բոսնիային. տեսանյութ

Պայքարի մեջ ներգրավվեց նաև աշխարհի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից Արգենտինայի հավաքականը, որը F խմբի առաջին խաղում մրցեց Բոսնիայի ընտրանու դեմ: «Մարականա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հարավամերիկացիների 2:1 հաշվով հաղթանակով: Խաղն ընդհանուր առմամբ անցավ Արգենտինայի հավաքականի առավելությամբ, սակայն Բոսնիայի հավաքականը նույնպես փորձում էր պարտքի տակ չմնալ և մեկընդմերթ լարվածություն էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ: Արդեն 3-րդ րոպեին բոսնիացիների պաշտպան Կոլաշինացը գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը: Բաց թողած գնդակը չընկճեց Բոսնիայի ընտրանու խաղացողներին, ովքեր առաջին խաղակեսի միջնամասում մի քանի անգամ սպառնացին Ռոմերոյի պաշտպանած դարպասին: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում Արգենտինայի հավաքականը հաստատեց իր բարձր կարգը և Մեսսի շնորհիվ կրկնապատկեցիր առավելությունը: Սակայն բոսնիացիները անկոտրում կամք դրսևորեցին և պայքարեցին մինչև վերջ: խաղավարտին մոտ փոխարինման դուրս եկած վեդադ Իբիշևիչը նույնսկ կրճատեց հաշվի տարբերություն, սակայն Սաֆեթ Սուշիչի սաներին ավելին անել չհաջողվեց: [b]Արգենտինա – Բոսնիա`2:1[/b] Գոլեր` Կոլաշինաց 3’ (ինք), Մեսսի 65’ – Իբիշևիչ 84’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր