211652_close_icon
views-count22781 դիտում article-date 19:00 15-08-2019

Դատարանը կալանավորեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին. նրան տեղափոխում են բանտ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննիչի միջնորդությունը և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց քննիչի միջնորդությունը կալանավորման մասով բավարարվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զաքարյանը տեղափոխվելու է Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=«Սեքյուրիթի դրիմ»ի հիմնադիր]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Նշված անձինք իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել էին Հայաստանի քննչական կոմիտե։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր