3091 դիտում
15:28 05-04-2014
Հո մենակ «բայաթի» կանչելո՞վ չէ. գործարար Հակոբ Հակոբյանն առաջարկում է նոր նախարարություն ստեղծել
Հայաստանում պետք է նոր նախարարություն բացվի, որ մեր մեջից դուրս հանի «բայաթին»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը»:
Նրա խոսքով, երբ Գերմանիան պատրաստվում էր պատերազմի, դրանից առաջ ստեղծվեց քարոզչության նախարարություն եւ հիմնավորեց նախարարության իմաստը. «Նրանք ժողովրդին քարոզում էին, թե ինչ լավ պետություն են, ավելի արժանի են, քան ուրիշները: Քարոզչությունը շատ կարեւոր է: Իսկ մենք այդ նախարարությունը չունենք: Մենք նույնիսկ վարչություն չունենք, որ զբաղվի քարոզչությամբ, որ բացատրի, ցույց տա, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում: Ճիշտ է, դժվար ժամանակահատվածում ենք գտնվում, բայց «բայաթի» կանչելով չենք կարող մեր երկիրը սարքել: Գաղթի ճանապարհը բռնելով էլ երկիրը երկիր չի դառնա»:
Իսկ քարոզչության նախարարությունը, կարծում է գործարարը, ցույց տալով կատարված աշխատանքները՝ կոգեւորի ժողովրդին եւ ճիշտ ճանապարհ ցույց կտա:
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
18:00 31-07-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռյազանի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Արամ Ղազարյանին
Այս բաժնից
739 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար
1357 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում
1264 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի