1178 դիտում
10:12 05-04-2014
Արևմտյան որևէ կառույցում Տիգրան Սարգսյանին պաշտոն տալու հավանականությունը գրեթե զրոյական է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս պահին դեռ անորոշ է, թե ինչով է զբաղվելու այսուհետ ՀՀ այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնանկությունը այնքան անակնկալ է եղել, որ նա իր ապագա պլանները կառուցելու ուղղությամբ որևէ քայլ չի արել։
Մեր ունեցած տեղեկություններով, նախկին վարչապետը պատրաստվում է որոշ ժամանակ հանգստանալ։ Իսկ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատում չեն բացառում, որ նա կարող է բարձր պաշտոն ստանալ ՄՄ կամ Եվրասիական միության կառույցներից մեկում, ասենք՝ միասնական դրամավարկային քաղաքականության մշակող մարմնում, որը դեռ գոյություն չունի։
Արևմտյան որևէ, կառույցում նրան պաշտոն տալու հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ սեպտեմբերի 3-ի շրջադարձին նա տվել է իր լրիվ համաձայնությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4458 դիտում
09:21 19-08-2015
Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
772 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար