Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ
Այսօր ՀՀ Ազգային ժողով է այցելել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես Ազգային ժողովից փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, Գ. Ծառուկյանը ոչ ԱԺ մտնելիս և ոչ էլ այնտեղից դուրս գալիս լրագրողներին մեկնաբանություն չտվեց:
Հայտնի է միայն, որ նա հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ինչ են քննարկել, նույնպես դեռ հայտնի չէ:
Այս պահին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը Ազգային ժողովի «Ժառանգության» խմբակցության սենյակում արտահերթ կարգով քննարկում է անցկացնում: