211652_close_icon
views-count1154 դիտում article-date 10:15 04-04-2014

ՍԴ-ն արել է շատ կոռեկտ, վերին աստիճանի գրագետ և տեղին որոշում. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ես շատ բարձր եմ գնահատում ՍԴ որոշումը։ Այդ որոշմամբ հստակեցվում է. որ պարտադիր վճարները վերադարձի ենթակա են։ Այստեղ երկիմաստություն չկա։ ՍԴ-ն արել է շատ կոռեկտ, վերին աստիճանի գրագետ և տեղին որոշում»,– Կուտակային կենսաթոշակի մասին ՍԴ որոշումը aravot. am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ «Խնդիրն այլ վայրում է»։ Մեզ մոտ պակասում է սահմանադրականությունը։ Ամենակարևորը, որ պակասում է այդ հասկացությունը և միջավայրի ընկալումը հենց օրենսդիրի և գործադիրի կարկառուն դեմքերի կողմից։ Դա երևում էր և դատական գործընթացի ժամանակ։ Դա երևաց անմիջապես այն նույն ոճով մեկնաբանություններից, որ իրենք թույլ են տվել հենց առաջին որոշումից հետո, ինչը խոսում է արմատավորված կամայականության մասին, որ կա գործադիրում և օրենսդիրում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր