211652_close_icon
views-count1253 դիտում article-date 10:43 04-04-2014

ՍԴ-ն հրապարակել է կուտակային կենսաթոշակների հարցով ամբողջական որոշումը

Ապրիլի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով[url=http://www.concourt.am/armenian/decisions/common/2014/pdf/sdv-1142.pdf] որոշոման ամբողջական տարբերակը[/url]: Հիշեցնենք, որ դատարանը ապրիլի 2-ին Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: 64 էջից բաղկացած որոշումն ընթերցել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Իսկ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի աշխատանքային նիստում որոշվել էր մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Նմանատիպ նյութեր