1225 դիտում
10:23 04-04-2014
Արարատի մարզի ջուր օգտագործողների ընկերությունները ավելացրել են ոռոգման ջրի համար նախատեսված գումարները․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի ջուր օգտագործողների ընկերությունները ավելացրել են ոռոգման ջրի համար նախատեսված գումարները։ Մարզի բնակիչների խոսքերով՝ բնական աղետից հետո սա լրացուցիչ աղետ է դարձել իրենց գլխին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մարզում սկսել են ոռոգման ջրի համար պայմանագիր կնքել մեկ հեկտարի համար՝ 20 հազար դրամ, նախորդ տարվա 15 հազարի փոխարեն։
Մարզի Այգեստան գյուղի բնակիչները «ՉԻ» հետ զրույցում նշեցին, որ եթե հարկ է լինում այգիները ջրել 4-5 անգամ, ապա բանջարանոցային կուլտուրաները պարտադիր պետք է ջրել առնվազն 20 անգամ։ «Թող կոնկրետ գին դնեն, այսքան անգամ ջրելու համար այսքան գումար պետք է վճարես, թև էսպես ամեն անգամ թանկացնելով ուր կհասնի»,–դժգոհեցին գյուղացիները։ Էսքան ավերություններից հետո գյուղացին դեռ չգիտի, թե հետագայում բերք կունենա, կամ կունենա արդյոք»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
17:31 15-09-2014
Ոռոգման ջրի դեֆիցիտ. Արմավիրի մարզում ջրի խնդիրը դարձել է գլխացավանք. տեսանյութ
Այս բաժնից
2725 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
853 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1159 դիտում
09:27 19-01-2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին