211652_close_icon
views-count1339 դիտում article-date 16:17 03-04-2014

77-ամյա նախկին գերին արդեն տանն է

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատվել էր, արդեն դուրս է գրվել նշված կենտրոնից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: «Առողջականը համեմատաբար լավ է: Չեմ ասի, թե իրենով կարողանում է քայլել, բայց որ ձեռքից բռնում ենք, քայլում է: Էլի մեզ չի ճանչում: Միայն ասում է՝ գնամ դուրս, վար անեմ: Գերությունից էլ ոչինչ չի պատմում»,- փոխանցեց դուստրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով: Իսկ վիրահատությունը թեեւ հաջող է անցել, բայց հայրս շատ թույլ է: Դեռ չի կարողանում խոսել: Գլուխը բարձրացնում է, ցանկանում ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում»,- ավելացրեց Հեղինե Խոջոյանը: Մինչ այդ Հ. Խոջոյանը տեղեկացրել էր, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:

Նմանատիպ նյութեր