ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյսը կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատրաստվում է այցելել Հայաստան, Ադրբեջան և Ուկրաինա:
Ջ. Ուորլիքն առաջիկա այցելությունների մասին այլ մանրամասներ չի հաղորդել: