Յացենյուկը դադարեցրել է «Բատկիվշչինա»-ին անդամակցությունը․ ԶԼՄ֊ներ
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը դադարեցրել է «Բատկիվշչինա» կուսակցությունում իր անդամակցությունը։ Այս մասին հայտնում է «Укринформ» գործակալությունը։
«Արսենի Յացենյուկը, որպեսզի իրեն չմեղադրեն քաղաքական կողմնապահության մեջ, դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությունում, չնայած որ ոչ օրենքով, ոչ սահմանադրությամբ դա չէր պահանջվում»,֊ Ուկրանայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի խոսքերը մեջբերում է գործակալությունը։